Логотип

Նարիշկին․ Ռուսաստանն Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ կապեր է պահպանում ԿՀՎ-ի հետ

Ռուսաստանը Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ կապեր է պահպանում ԱՄՆ-ի հետ՝ Արտաքին հետախուզության ծառայության գծով։ Այս մասին հայտնել է ԱՀԾ տնօրեն Սերգեյ Նարիշկինը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

«Այո՛, մենք կապեր ենք պահպանում Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) հետ։ Եթե նկատի ունեք Արտաքին հետախուզության ծառայությունը, ապա՝ այո՛», – չորեքշաբթի օրը լրագրողներին ասել է նա։

Նարիշկինը հավելել է, որ «ռուսական կողմը խորհրդակցություններ է անցկացնում տարբեր երկրների, մի շարք պետությունների ղեկավարության հետ՝ Մերձավոր Արևելքում ստեղծված ծանրագույն ճգնաժամի կարգավորման մասով»։

News.am