Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցած միջադեպի մասնակից եղբայրներից մեկը` Դավիթ Մինասյանը, կրկին տեղափոխվում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց փաստբան Վարդուհի Էլբակյանը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր որոշեց 2 ամսով կալանավորել 18-ամյա երիտասարդին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան տեղափոխելու են «Արմավիր» ՔԿՀ։ Որոշ ժամանակ անց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը հայտնեց, որ տղան, քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են Էջմիածնի բժշկական կենտրոն։
«Գիտակցությունը կորցրած տղային ուշքի են բերել և հետ ուղարկել «Արմավիր» ՔԿՀ` առանց որևէ լուրջ հետազոտության։ Անգամ չեն սպասել, որ մայրը նրա հիվանդությունները փաստող թղթերը ներկայացնի»,– ասաց փաստաբանը։
