Логотип

Ո՞վ է և ի՞նչ միջադեպերով է հայտնի Դավիթ Մինասյանին հարվածած՝ Փաշինյանի անվտանգության աշխատակիցը

Մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի արդյունքում այսօր՝ ապրիլի 1-ին կալանավորվեց 18-ամյա Դավիթ Մինասյանը։

Համացանցում հրապարկվեցին տեսանյութեր, որոնք փաստում էին, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցը արմունկով հարվածել է երիտասարդին, սակայն կալանավորվել է, այնուամենայնիվ, Դավիթ Մինասյանը, ով ունի առողջական լուրջ խնդիրներ և Արմավիր ՔԿՀ չհասած կորցրել է գիտակցությունը։

Yerevan.Today-ի ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ եկեղեցու ներսում Դավիթ Մինասյանին հարվածողը ԱԺ ՊՊԾ աշխատանքների համակարգող Աշոտ Մկրտումյանն է։

Սա, սակայն, Մկրտումյանի մասնակցությամբ և այն էլ եկեղեցում, առաջին նման դեպքը չէ։

2025 թվականի հոկտեմբերի 26-ին՝ Հովհաննավանքում, կարգալույծ քահանա Ստեփան Ասատրայնի մատուցած «պատարագի» ժամանակ ևս Մկրտումյանն աչքի է ընկել բռնություն գործադրելու սովորությամբ՝ եկեղեցուց բերանը փակելով հեռացնելով Փաշինյանի դեմ խոսող և Ասատրյանին կարգալույծ համարող երիտասարդին։