Փաստաբան Արմեն Մելքոնյանը հիմա կհանդիպի Դավիթ Մինասյանին, մեզ հենց նոր տեղեկացրեցին, որ ծնողները և երեխաները գլխավոր դատախազության մոտ ակցիա են ուզում իրականացնել, չգիտեմ անգամ, թե ովքեր են կազմակերպել։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 1–ին, «Արմավիր» ՔԿՀ–ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Վարդուհի Էլբակյանը։
«Հիմա հավաքվում են այնտեղ, դրա համար մենք դուրս եկանք, որպեսզի գնանք այնտեղ միանանք։ Արդեն մտավախություն ունեմ, հանկարծ նրանց հետ էլ մի բան չպատահի։ Ասացին, որ Դավիթի ընկերական շրջապատն է և ծնողներ։
Արմեն Մելքոնյանը կտեսնի Դավիթին, իսկ մայրկը, կարծում եմ՝ չի կարողանա տեսնել, որովհետև դատարանը դա էլ է սահմանափակել։ Մայրիկը ընդամենը բժիշկներին ներկայացնում էր, թե ինչ խնդիրներ ունի Դավիթը և վատանալու ընթացքում օգնությունը ինչպիսին պետք է լինի, ինչից ունի ալերգիա և այլն»։
News.am
