Ռուսաստանը տեսնում է, որ Երևանում ԵՄ–ի հետ հարաբերությունների շուրջ քննարկում կա, և Մոսկվան դրան հանգիստ է վերաբերվում։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կրեմլում մեկնարկել է Փաշինյան–Պուտին հանդիպումը։
«Մենք տեսնում ենք, որ Հայաստանում քննարկում է ընթանում Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման շուրջ։ Մենք դրան միանգամայն հանգիստ ենք վերաբերվում։ Մենք հասկանում ենք, որ ցանկացած երկիր առավելագույն օգուտներ է փնտրում 3–րդ երկրների հետ համագործակցությունից»,– ասել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահն անդրադարձել է նաև ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը։ Նա նշել է, որ Հայաստանի արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ վերջին տարիներին աճել է 10 անգամ։
«Եթե նայենք, թե ինչ է կատարվում Հայաստանի տնտեսության մեջ, ինձ թվում է` դուք նույնպես տեսնում եք, որ Հայաստանից արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ վերջին տարիներին աճել է 10 անգամ»,– ընդգծել է Պուտինը:
Sputnik Արմենիա
