Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որի նախագահը ՀՀ 3–րդ նաագահ Սերժ Սարգսյանն է, անմիջական մասնակցություն չի ունենա հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել կուսակցության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում քննարկվել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը։
«Համակողմանի վերլուծության արդյունքում որոշում է կայացվել այդ ընտրություններին Հանրապետականի անմիջական չմասնակցության մասին»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Կուսակցությունից հավելել են, որ այս որոշման հիմնավորումները և կուսակցության հետագա քայլերը կներկայացվեն ապրիլի 4-ին կայանալիք ՀՀԿ 18-րդ համագումարում։
Sputnik Արմենիա
