Логотип

Փորձում են ՔԿՀ-ներում ծառայություն մատուցող հոգևորականներին հանել վեհափառի դեմ

Նիկոլ Փաշինյանը հիմա էլ որսի է դուրս եկել Մայր աթոռի հոգևոր ծառայության անդամների նկատմամբ, գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Թերթի տվյալներով` ՔԿՀ-ներում երկար տարիներ ծառայություն իրականացնող հոգևորականները, որոնք հոգևոր աջակցություն են ցուցաբերում դատապարտյալներին, լուրջ խոչընդոտների են հանդիպում։

«Փորձել են այս հոգևորականներին հանել վեհափառի դեմ, սակայն մերժում են ստացել։ Դրանից գազազած՝ սկսել են հոգևորականների դեմ քայլեր անել: Մեզ ասացին, որ Քրեակատարողական ծառայության հոգևոր առաջնորդ Հայր Իսահակին տևական ժամանակ թույլ չեն տալիս մտնել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, իսկ Արգավանդի եկեղեցու հոգևոր հորը՝ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանին, որն ավելի քան 15 տարի այցելում է ցմահ ազատազրկվածներին, վերջերս թույլ չեն տվել մուտք գործել «Նուբարաշեն» ՔԿՀ՝ առանց բացատրության: Նա փորձել է ՔԿՀ ղեկավարությունից պարզաբանում ստանալ, սակայն չի հաջողվել»,–գրում է թերթը։

Թերթն այս ամենից եզրակացնում է, որ եկեղեցու նկատմամբ իշխանությունների ներկայիս լոյալությունը թվացյալ է ու ժամանակավոր` հասկացել են, որ այդ գործողությունները հանրային ընդվզում են առաջացնում, վնասում են իրենց վարկանիշին, որոշել են ժամանակավոր հրադադար վերցնել՝ հույսով, որ ընտրություններից հետո կվերարտադրվեն և իրենց բոլոր չար ծրագրերն ավարտին կհասցնեն։

Sputnik Արմենիա