Ուզում եմ մի կողմ դնել Պուտին-Փաշինյան զրույցի բոլոր քաղաքական նյուանսները և անդրադարնալ միայն գազի թեմային: Ինչո՞ւ միայն այս թեմային…
Վերջին 7-8 տարիների փորձը ցույց տվեց, որ, ցավոք սրտի, մեր հասարակությունը (ինչպես և այլ պետությունների ճնշող մեծամասնությունում) դարձել է սպառողական։ Ստեղծված իրականության պայմաններում խոսել բարձր մատերիաներից անիմաստ է… Այդ իսկ պատճառով էլ վերադարնանք գազի թեմային: Կխնդրեմ մեր տնտեսագետներին, որպեսզի նրանք պարզ՝ մատների վրա և առանց տերմինակոխ անելու, կոնկրետ թվերով և օրինակներով բացատրեն մեր բնակչությանը, թե ինչ կլինի իրենց ընտանեկան բյուջեի հետ, եթե գազը դառնա, օրնակ, ոչ թե 600՝ այլ 3500$։
Ինչքա՞ն պետք է վճարի այդ դեպքում միջին վիճակագրական հայը իր կոմունալների համար, ինչքանով կթանկանա հացի գինը, ձվի գինը, ջերմոցներում աճեցրած բանջարեղենի և մրգի գինը, ինչքա՞ն կավելանան լոգիստիկ ծախսերը, շինարարական և կենցաղային ապրանքների գները և ըստ այդմ՝ ինչքան այդ պարագայում կկազմի մինիմալ սպառողական զամբյուղը…
Ի դեպ «Ադրբեջանից գազ կառնենք», «Իրանը մեզ գազ կտա» ապուշ թեզերով լոլոներ չկարդաք: Միանգամից ասեմ. Ադրբեջանը աշխարհին վաճառում է ոչ թե իր՝ այլ ռուսական գազը (Ադրբեջանի գազի պաշարներն անգամ սեփական պահանջներին չեն բավարարում), դե իսկ Իրանի հետ կապված ես չէ, որ պետք է ասեմ ինչ իրավիճակ է:
Կարեն Քոչարյան, քաղտեխնոլոգ
Verelq.am
