Логотип

Մոլդովայի խորհրդարանը հավանություն է տվել ԱՊՀ-ի ստեղծման մասին համաձայնագրից և Ալմա-Աթայի հռչակագրից դուրս գալուն

Մոլդովայի խորհրդարանը վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել ԱՊՀ ստեղծման համաձայնագրից և Ալմա Աթայի հռչակագրից դուրս գալուն։

Որոշումն ընդունվել է ապրիլի 2-ին։

Մասնավորապես, հավանության է արժանացել 1991 թվականի դեկտեմբերի 8-ին Մինսկում կնքված Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին համաձայնագրի, ինչպես նաև դրան կից՝ 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Ալմա Աթայում կնքված արձանագրության չեղարկման մասին օրինագիծը

News.am