Логотип

Իրանն առաջարկում է «Հորմուզի դաշնագիր» մշակել

Իրանն առաջարկում է «Հորմուզի պակտ» մշակել` արաբական և ասիական, ինչպես նաև մի շարք եվրոպական երկրների կողմից նեղուցն օգտագործելու համար, հայտարարել է կառավարության տեղեկատվական խորհրդի ղեկավար Էլյաս Հազրաթին։

«Այդ դաշնագիրը կձևավորվի Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության ներքո և տարածաշրջանի երկրների, ասիական և արաբական երկրների և նույնիսկ որոշ եվրոպացի խաղացողների մասնակցությամբ, որոնք օգտվում են այդ ռազմավարական ճանապարհից», – ասված է հայտարարության մեջ, որը մեջբերում Է Իրանի կառավարության պաշտոնական Telegram-ալիքը:

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն չի մասնակցի Հորմուզի նեղուցի բացմանը և շատ շուտով կհեռանա։ Նա նշել էր, որ Հորմուզի նեղուցի փակման պատճառով վառելիք ձեռք բերելու դժվարություններ ունեցող երկրները կարող են կամ նավթ գնել ԱՄՆ-ից, կամ ուժով գրավել նեղուցը։ Ի պատասխան՝ ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը X սոցցանցում գրել էր, որ Հորմուզի նեղուցի փակ լինելու պատճառով նավթ ձեռք բերելու դժվարություններ ունեցող երկրներն ունեն երրորդ այլընտրանքը. «Քավել մեղքը, նվազեցնել լարվածությունը, վերականգնել «Հյուսիսային հոսք 2»-ը իրենց միջոցներով և հերթ կանգնել ռուսական հասանելի և հուսալի նավթի, գազի, պարարտանյութերի, հելիումի և այլ կարևոր հումքային ապրանքների համար։ Ամեն ինչ սկսվում է ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից իրենց սխալներն ընդունելուց»։

Sputnik Արմենիա