Եթե պետությունն ունակ է միջամտել եկեղեցու ներքին կյանքին և ձերբակալել հոգևորականների, նշանակում է, որ նրա մոտ բացակայում են որևէ զսպող գործոններ, որոնք անհրաժեշտ են գոյություն ունեցող կարմիր գծերի հատումը թույլ չտալու համար։ Այս մասին ապրիլի 2-ին «Պետության և Հայ Առաքելական եկեղեցու հարաբերությունների ներկա վիճակի մասին» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը քննարկելու նպատակով կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է «Հայաստանի Հանրապետական» կուսակցության անդամ, ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ընդդիմադիր պատգամավորը կարծում է, որ այդ գծերի հատումը կարող է անդառնալի և անբարենպաստ հետևանքներ ունենալ։ «Եթե ընդունում ենք, որ պետությունը կարող է մեկ անգամ անցնել իր լիազորությունների սահմանը, վաղը կարող է նույն տրամաբանությունը կիրառվել մեկ այլ հաստատության, հանրային խմբի, մեկ այլ քաղաքացու նկատմամբ», – նշել է Աբրահամյանը։
News.am
