Логотип

Ալիև․ «Զանգեզուրի միջանցքի» ավտոճանապարհը պատրաստ է 90 տոկոսով, իսկ երկաթուղինը՝ 70 տոկոսով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» իրականացման մասին, ինչը հավակնություն է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ։

Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները, նա ասել է, որ այնտեղ ավտոմոբիլային ճանապարհը պատրաստ է գրեթե 90 տոկոսով, իսկ երկաթուղինը՝ մոտ 70 տոկոսով։

«Հույս ունեմ, որ մոտ ապագայում այս նախագիծն ամբողջությամբ կիրականացվի։ Մենք գիտենք և շատ ուրախ ենք, որ Թուրքիայում նույնպես սկսվել է Կարս-Նախիջևան երկաթգծի շինարարությունը։ Այսպիսով, այս նախագծերի զուգակցումն ու համակարգված իրականացումը նոր կարևոր միջազգային միջանցք կբացեն։ Այն կդառնա «Միջին միջանցքի» ճյուղերից մեկը․ մեր կողմից կառուցվող երկաթուղային ենթակառուցվածքն առաջին փուլում նախատեսված կլինի 15 միլիոն տոննա բեռնափոխադրման համար։

Բայց ապագայում այս ցուցանիշը կարող է աճել, և, հավանաբար, այդպես էլ կլինի։ Այնուամենայնիվ, ցանկացած դեպքում, 15 միլիոն տոննա թողունակությամբ նոր միջանցքի բացումը հսկայական նշանակություն ունի ինչպես մեր երկրների, այնպես էլ ավելի լայն աշխարհագրության համար։ Եվ մենք այստեղ դարձյալ շատ լուրջ ու պատասխանատու դիրքորոշում ենք որդեգրում։ Մենք ապահովում ենք սեփական շահերը և տրանսպորտային նոր երթուղիներ ենք բացում աշխարհի առջև։ Այսինքն՝ սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեր երկրների և մեր կազմակերպության նպատակը խաղաղությունն է, համագործակցությունը, անվտանգությունը, փոխադարձ հարգանքը և ընդհանուր շահերը», – նշել է նա։

News.am