Логотип

Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ դատարանը սահմանեց տնային կալանք խափանման միջոցը

«Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ դատարանը սահմանեց տնային կալանք խափանման միջոց՝ 2 ամիս ժամկետով: Նշենք, որ դատական հերթական նիստը Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում էր` դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ։

Նշենք, որ Սաղաթելյանը կալանքի տակ է շուրջ 6 ամիս։ Իսկ «Իմնեմնիմի» հաղորդաշարի մյուս համահեղինակ Նարեկ Սամսոնյանի խափանման միջոց տնային կալանքը մարտի 24–ին փոխարինվեց վարչական հսկողությամբ:

Sputnik Արմենիա