Իրանական կողմի նախաձեռնությամբ ապրիլի 2-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ, հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Մամուլի ծառայության տվյալներով՝ նախարարները մանրամասն քննարկել են Մերձավոր Արևելքում նոր հակամարտության շուրջ զարգացումները, լարվածության թուլացման ուղղությամբ մի շարք երկրների ձեռնարկած ջանքերը, ինչպես նաև մտքեր են փոխանակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգությունն ապահովելու ուղիների և «Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի չհրահրված ագրեսիայի այլ հետևանքների հաղթահարման» շուրջ քննարկումների ընթացքի վերաբերյալ։
News.am
