Логотип

ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ չորս «Ղադր» հրթիռ է արձակել ամերիկյան Abraham Lincoln ավիակիրի ուղղությամբ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ իր ուժերը չորս «Ղադր» հրթիռ են արձակել ամերիկյան Abraham Lincoln-ի ուղղությամբ՝ «Ճշմարիտ խոստում 4» գործողության 91-րդ ալիքի շրջանակում, հայտնում է Press TV-ն:

ԻՀՊԿ-ն նաև բալիստիկ հրթիռներով հարվածել է ԱՄԷ-ում ամերիկյան բազայի մոտ ամերիկացի թռիչքային ինժեներների և կործանիչների օդաչուների գաղտնի հանդիպմանը:

Ապրիլի 1-ին Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ մի քանի էսկադրիլիա է ուղարկել հարձակողական անօդաչու թռչող սարքերի՝ Abraham Lincoln-ի գլխավորած ԱՄՆ ռազմածովային ուժերի հարվածային խմբի ուղղությամբ։

Ավիակիրի և դրան ուղեկցող նավերի վրա հարձակումը իրականացվել է «ավերիչ» տեղական արտադրության անօդաչու թռչող սարքերի միջոցով։

ԻՀՊԿ-ն չի մանրամասնել գործողության արդյունքները, սակայն հայտնել է, որ դա ամերիկացիներին ստիպել է փոխել ավիակիրի և այլ նավերի տեղակայման վայրը։

News.am