Логотип

Ակցիա ՊՆ-ի դիմաց. Ծնողները պահանջում են, որ իրենց որդիները ևս ծառայեն 1.5 տարի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողների մեծ թվով ծնողներ այսօր՝ ապրիլի 3-ին, հավաքվել են ՀՀ պաշտպանության նախարարության շենքի մոտ. Նրանք պահանջում են, որ բանակում ծառայող իրենց որդիների վրա ևս տարածվի 1.5 տարի զինծառայություն անցնելու դրույթը։

Հիշեցնենք, որ ընդունված օրենսդրական փոփոխություններով՝ նախատեսվել է պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատում՝ 24 ամսից մինչև 18 ամիս՝ սկսած 2025 թվականի ձմեռային զորակոչից, սակայն այդ փոփոխությունները չեն տարածվում արդեն ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա։

Այս հանգամանքը ծնողների շրջանում առաջացրել է արդարության և հավասարության հետ կապված լուրջ մտահոգություններ:

Նշենք, որ ծնողները այս պահանջով բողոքի ակցիա էին իրականացրել կառավարության շենքի դիմաց, նաև նամակներ էին հղել պատկան մարմիններին։

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ որևէ փոփոխություն չի լինելու, քանի որ զինծառայության ժամկետը 6 ամսով կրճատելու որոշման հիմքում նհստակ հաշվարկներ կան։

News.am