Դատարանը փոխել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի կալանքը և նրա նկատմամբ կիրառել տնային կալանք խափանման միջոցը, Armenia Today-ին հայտնել է նրա փաստաբան Հովհաննես Ղարաքեշիշյանը։
Փաստաբանի փոխանցմամբ՝ Ղուկասյանի նկատմամբ նաև բացակայելու արգելք խափանման միջոց է կիրառվել։
Նա տեղեկացրել է, որ դատարանն այդ որոշումը կայացրել է մոտ մեկ շաբաթ առաջ։
Ղուկասյանը 2025-ի սեպտեմբերից անցնում էր շորթման հատկանիշներով հարուցված քրեական վարույթով ու մինչ կալանքը գտնվում էր տնային կալանքի տակ։ Նոյեմբերի 20-ին Armenia Today-ը Քննչական կոմիտեից տեղեկացել էր, որ նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ մի խումբ անձանց կողմից հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանություն հատկանիշով։ 2025-ի նոյեմբերին Ղուկասյանին կալանավորել էին։
