Թուրքիայի Կարս քաղաքում տեղի կունենան թուրք-ադրբեջանական «Հեյդար Ալիև-2026» համատեղ զորավարժություններ, տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից։
Ըստ հրապարակման՝ զորավարժությունները տեղի են ունենում երկու երկրների միջև ստորագրված ռազմական համագործակցության համաձայնագրի համատեքստում։
Զորավարժությունների նպատակն է ժամանակակից մարտական սկզբունքներին համապատասխան համատեղ գործողություններ պլանավորելը և իրականացնելը, համակարգումը կազմակերպելը, համապարփակ մարտական աջակցության փորձի փոխանակում կատարելը, ինչպես նաև անձնակազմի գիտելիքներն ու հմտությունները կատարելագործելը, ասված է հրապարակման մեջ։
Մարտական գործողությունները կանցկացվեն տարբեր պայմաններում, կկատարվեն հատուկ առաջադրանքներ։
Armenia Today
