Логотип

Դավիթը կյանքի հետ անհամատեղելի խնդիր ունի․ ինչո՞ւ են 18-ամյա տղային «Նաիրի» ԲԿ տեղափոխել

Երևանի Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո կալանավրված 18-ամյա Դավիթ Մինասյանին տեղափոխում են «Նաիրի» բժշկական կենտրոն, քանի որ նա կյանքի հետ անհամատեղելի առողջական մի շարք խնդիրներ ունի, իսկ բուժումը մշտապես կազմակերպվել է նշված բժշկական կենտրոնում։ 24news-ի հետ զրույցում այս մասին ասաց Դավիթի մայրը՝ Գայանե Մինասյանը։

Առավոտյան հայտնի դարձավ, որ Դավիթին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխում են «Աբովյան» ՔԿՀ՝ դպրոցական կրթությունը չընդհատելու նպատակով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Դավիթի առողջական վիճակը վատացել է, տեղափոխել են «Աբովյան» բշժկական կենտրոն, որտեղից էլ՝ երևանյան «Նաիրի» ԲԿ։

«Ինքը կյանքի հետ անհամատեղելի տարբեր խնդիրներ ունի առողջական, մենք իր ամբողջ բուժումը կազմակերպել ենք «Նաիրի»-ում։ Ինքն անաֆիլաքսիայով (կյանքին սպառնացող գերսուր ալերգիկ ռեակցիա) ալերգիա ունի։ Օրինակ` ուզում էին մագնեզիումով սիստեմա միացնել, ասացի՝ չէ, չանեք, չի կարելի։ Երեխաս վիրահատվել է, աղիների վիրահատություն է տարել, ալերգիա ունի, գլխուղեղի անոթների խնդիր, կապտում է, գիտակցության կորուստ է լինում»,- ասաց մասնագիտությամբ բժիշկ մայրը։

Sputnik Արմենիա