Логотип

Արցախի ՄԻՊ․ Արցախցիների հանդեպ ՀՀ իշխանության քաղաքականությունը միջազգային տերմինաբանությամբ կոչվում է «մեղադրել զnհին»

Արցախցիների նկատմամբ ՀՀ իշխանությունների քաղաքականությունը միջազգային տերմինաբանությամբ կոչվում է «Մեղադրել զոհին»։ Հայտարարել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«2023 թվականին Արցախի կորուստից հետո Հայաստանի իշխանությունների նպատակն էր ամեն ձևով այդ ամենի մեջ մեղավոր գտնել։

Արցախը թողնել, փախչելու մեղադրանք հնչել է թե՛ ԱԺ նախագահի, թե՛ մետրոյում Նիկոլ Փաշինյանի կողմից։

«Երբ ամբողջությամբ մերկացվեց այդ քարոզչության քաղաքականությունը՝ տեսանք, թե ովքեր են կանգնած դրանց հետևում։ Այն իրականացվում է պետական իշխանությունների կողմից՝ անթաքույց կերպով և տարածվում է իշխանական մեդիառեսուրսներով և նրանց սպասարկող կեղծ և իրական օգտատերերի միջոցով»,- նշել է նա։

News.am