Логотип

Լավրով․ Ինչ-որ մեկն ակնհայտորեն ցանկանում է խաթարել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակում բանակցությունների հեռանկարները

Ինչ-որ մեկն ակնհայտորեն ցանկանում է խաթարել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակում բանակցությունների հեռանկարները, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ТАСС-ը։

Ըստ նրա՝ անհրաժեշտ է ձգտել Պարսից ծոցում ռազմական գործողությունների դադարեցմանը և բանակցությունների մեկնարկին։

Լավրովի կարծիքով՝ Հորմուզի նեղուցի վերաբերյալ Բահրեյնի բանաձևի նախագիծը, որը ներկայում քննարկվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, հազիվ թե բարելավի ճգնաժամի խաղաղ կարգավորման հնարավորությունները։

Լավրովը հավելել է, որ Հորմուզի նեղուցի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը կարող է օգտագործվել բանակցությունները խափանելու կամ Իրանի դեմ ագրեսիան հետադարձ ուժով օրինականացնելու համար։

«ԱՄՆ-ը պետք է դադարեցնի Իրանի դեմ ռազմական գործողությունները, ոչ թե խոսի Հորմուզի նեղուցի փակված խնդրի մասին»,- ընդգծել է ՌԴ արտգործնախարարը։

News.am