Վարորդական իրավունքներից զրկված քաղաքացիների մի խումբ ապրիլի 3-ին բողոքի ակցիա է անցկացրել ՀՀ կառավարության շենքի առջև։
Նրանք պահանջել են համաներում և իրենց վարորդական իրավունքների վերադարձ։
«Մի տարի առաջ ինձ զրկեցին վարորդական իրավունքից արագությունը գերազանցելու համար։ Թող համաներում հայտարարեն։ Եթե նորից բռնվեմ, թող նորից ինձ զրկեն վարորդական իրավունքից, բայց արդեն ցմահ»,- ասել է ցուցարարներից մեկը։
Մասնավորապես, նրանք իշխանություններին խնդրել են մտնել իրենց դրության մեջ և հասկանալ, որ իրենք բոլորն էլ մարդիկ են, որոնց բնորոշ է սխալվելը։
«Մարդիկ կորցրել են ընտանիքներին ապահովելու և կերակրելու հնարավորությունը։ Ոմանք տաքսու վարորդ են աշխատում, մյուսները՝ բեռնատարի վարորդներ։ Ինչպե՞ս կարող ենք բոլորս աշխատել նման պայմաններում»,- բացատրել է ցուցարարներից մեկը։
News.am
