Логотип

Դավիթ Մինասյանը Վերակենդանացման բաժանմունքում է, իսկ դատախազությունը «ընդհատակ է անցել»

Գլխավոր դատախազությունը մինչև այս պահը որևէ կերպ չի արձագանքել 18–ամյա Դավիթ Մինասյանին կալանքից ազատելու փաստաբանական կողմի և հարազատների դիմումներին, խնդրանքներին։

NEWS.am–ի հետ զրույցում Դավիթի փաստաբաններից Վարդուհի Էլբակյանը հայտնեց, որ որևէ արձագանք չկա։

Նշենք, որ 2 ամսով կալանավորված Դավիթ Մինասյանն այսօր տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց և գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում։ Այս փուլում դատախազությունը կարող է փոխել Դավիթի խափանման միջոցը՝ չսպասելով Վերաքննիչում դատական նիստի։