Логотип

ԿՈՊԻՐԿԻՆ․ «ԹՐԱՄՓԻ ՈՒՂՈՒ» ՀԱՐՑՈՒՄ ԿՈՆԿՐԵՏՈՒԹՅՈՒՆ ԴԵՌ ՉԿԱ ԻՐԱՆԻ ՇՈՒՐՋ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ

«Թրամփի ուղի» նախագծի վերաբերյալ կոնկրետություն դեռ չկա Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին։ ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այս մասին ասել է 24News-ին տված հարցազրույցում։

«TRIPP-ի իրականացման հեռանկարներն այժմ մի փոքր անհասկանալի են»,– ասել է Սերգեյ Կոպիրկինը։

Դիվանագետի խոսքով՝ հայկական կողմը նույնպես ասում էր, որ ամերիկյան վարչակազմը մի փոքր այլ առաջնահերթություններ ունի։

Կոպիրկինի կարծիքով` այն, ինչ տեղի է ունենում Մերձավոր Արևելքում, կանդրադառնա տնտեսական ցուցանիշների, ներդրումների անվտանգության վրա, և այս նախագծի համատեքստում ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ: Ամեն դեպքում Ռուսաստանը ողջունում է այն ամենը, ինչը կնպաստի հաղորդակցությունների իրական ապաշրջափակմանը։ Դեսպանը նշել է` կան նաև կարևոր դետալներ, օրինակ՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործոնը, և իրավիճակը պետք է ամբողջության մեջ դիտարկել։

Sputnik Արմենիա