Логотип

«Սպայկա» ընկերության սեփականատեր Դավիթ Ղազարյանը կաջակցի Փաշինյանին

Գյուղմթերքի արտահանմամբ զբաղվող և միջազգային բեռնափոխադրող «Սպայկա» ընկերության սեփականատեր Դավիթ Ղազարյանը սպասվող խորհրդարանական ընտրություններին պատրաստվում է սատարել Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը։

Պարբերականը հիշեցրել է, որ մոտ մեկ ամիս առաջ տեղեկություններ էին տարածվել Ղազարյանի մտադրության մասին՝ հիմնել «Զեկույց» անունով ընդդիմադիր կուսակցություն ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի առաջարկով։ Այդ շրջանում «Սպայկան» խնդիրներ էր ունեցել ռուսական իրավապահ մարմինների, երբ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել էր ընկերություն։ Աբրահամյանը՝ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոյի միջամտությամբ, օգնել էր հարթել այդ խնդիրները։

«Ղազարյանը հրաժարվել է կուսակցություն ստեղծելու գաղափարից իշխանությունների ճնշման ներքո և հակվել դեպի իշխանական ճամբար։ Այս որոշումը կրկին լարվածություն է առաջացրել ռուսական կողմի հետ և ներկայումս արգելվել է «Սպայկայի»՝ ծաղիկներով բեռնված մեքենաների մուտքը ՌԴ՝ պատճառաբանելով, թե դրանք եվրոպական ծագում ունեն և հայկական արտադրանք չեն»,- գրում է թերթը։

Քվինը «Սպայկա» ՍՊԸ էր այցելել 2025 թվականի օգոստոսին, որտեղ նրան ընդունել էր Ղազարյանը և ներկայացրել ընկերության գործունեությունը և գաղափարներ՝ ուղղված ԱՄՆ-Հայաստան տնտեսական կապերի խորացմանը։

Armenia Today