Գեներալ Հոսեյն Մոհաբբին նշանակվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) պաշտոնական ներկայացուցչի պաշտոնակատար, հայտնում է Fars գործակալությունը:
Նախկինում այս պաշտոնը զբաղեցրել է գեներալ-մայոր Ալի Մոհամմադ Նաենին։ Նաենին սպանվել է մարտ ամսին:
Ինչպես հաղորդում է իրանական լրատվամիջոցը, գեներալ Մոհաբբիի նշանակման հրամանագիրը ստորագրել է ԻՀՊԿ-ում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Աբդուլլահ Հաջի Սադեղին:
News.am
