Логотип

Վաղ առավոտյան 2 երիտասարդ տղա ջրահեղձ են եղել Երևանի Քանաքեռ ՀԷԿ-ի ջրամբարում. լրացված

Այսօր՝ ապրիլի 4–ին, Երևանի Քանաքեռ ՀԷԿ–ի ջրամբարում 2 քաղաքացի է ջրահեղձ եղել։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը ՀՀ ՆԳՆ–ում ստացվել է 6։30–ի սահմաններում։

Ականատես քաղաքացին փրկարարներին և ոստիկաններին պատմել է, որ ինքը տեսել է, թե ինչպես է երիտասարդ տղաներից մեկն անզգուշաբար ընկել ջրամբարը, իսկ ընկերը նետվել է, որպեսզի փրկի նրան, սակայն չի կարողացել։

Համայնքային ոստիկանները պարզում են ջրահեղձ եղած քաղաքացիների և ականատեսի ինքնությունը։

Ժամը 9–ի սահմաններում ջրահեղձ եղած քաղաքացիներից մեկի մարմինը հայտնաբերել է, փրկարարները փնտրում են մյուսին։

ՀԳ. Ավելի ուշ ՀՀ ՆԳՆ–ն հաստատեց լուրը` հաղորդելով, որ ջրամբարից դուրս է բերվել նաև ջրահեղձ եղած 2–րդ քաղաքացու մարմինը։

Sputnik Արմենիա