Логотип

Թուրքական երկրորդ նավն է անզել Հորմուզի նեղուցով

Թուրքական երկրորդ նավն է անզել Հորմուզի նեղուցով։ Այս մասին հայտնել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն՝ փոխանցում է CNN Turk-ը։

Ուրալօղլուի խոսքով՝ պատերազմի սկզբի դրությամբ 15 թուրքական նավ է եղել նեղուցում, որոնցից երկուսն արդեն լքել են այն։ CNN Turk-ին տված հարցազրույցում նա նշել է, որ նավերից չորսը հեռանալու խնդրանք չեն ներկայացրել. դրանցից երկուսը տեղափոխում են էներգակիրներ, իսկ մյուս երկուսը զբաղվում են տարածաշրջանային առևտրով։ «Մենք արտաքին գործերի նախարարության հետ համակարգված աշխատում ենք մնացած ինը նավերը դուրս բերելու ուղղությամբ», – ասել է նա։

Հայտնի չէ, թե երբ է երկրորդ նավն անցել նեղուցով: Ուրալօղլուն առաջին նավի անվտանգ անցման մասին հայտարարել էր մարտի 13-ին՝ այն բանից հետո, երբ իշխանությունները թույլտվություն էին ստացել Իրանից: Համաշխարհային նավթի մեկ հինգերորդ մասի տարանցումն ապահովող Հորմուզի նեղուցն առանցքային վիճահարույց կետ է դարձել հակամարտության կարգավորման շրջանակներում, քանի որ նավագնացության վերաբերյալ Իրանի սպառնալիքները փաստացիորեն փակել են այդ ջրային ուղին: Այնուամենայնիվ, ըստ հաղորդումների, մի քանի նավերի թույլատրվել է անվտանգ անցնել նեղուցով, այդ թվում՝ ֆրանսիական CMA CGM նավագնացային ընկերությանը պատկանող բեռնարկղանավին:

Ենթադրվում է, որ սա արևմտյան բեռնափոխադրման գծին պատկանող առաջին նավն է, որն անվտանգ կերպով անցում է կատարել փետրվարի 28-ին սկսված պատերազմի սկզբից ի վեր:

News.am