Логотип

«Թեհրանի հետ կատակները պատժվում են». իրանագետը գնահատել է Ալիևի հռետորիկայի փոփոխությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը նախկինում սպառնացել էր Իրանին և ցուցադրել «երկաթե բռունցք՝ դողացող ձեռքերով», հասկացել է, որ «այդ երկրի հետ կատակելը պատժելի է», հայտարարել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Այսպես է նա մեկնաբանել Ալիևի գրառումը X սոցիալական հարթակում, որում նա գրել էր, որ Ադրբեջանի և Իրանի ժողովուրդները կշարունակեն միմյանց կողքին լինել նույնիսկ «դժվար օրերին»։

Ոսկանյանի խոսքով՝ նման հայտարարություններից անկախ, Բաքվի քարոզչական մեքենան շարունակում է հակաիրանական գիծ վարել։ Սա ցույց է տալիս, որ «արհեստականորեն ստեղծված Ադրբեջանում իրականում ոչինչ չի փոխվել», նշել է նա։

Մասնագետը նաև վստահություն է հայտնել, որ պատերազմի ավարտից հետո Իրանը կհիշի իր իսկական ընկերներին և թշնամիներին՝ անկախ «քաղցր խոսքերից»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանը ևս 200 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան։ Որոշումը կայացվել էր Ալիևի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի միջև հեռախոսազրույցից հետո։

Բաքուն մարտի 5-ին մեղադրել էր Իրանին Նախիջևանի վրա ԱԹՍ-ներով հարձակման մեջ։ ԱԹՍ-ներից մեկն ընկել էր Նախիջևանի օդանավակայանի տերմինալի մոտակայքում, մյուսը՝ Շեքերաբադ գյուղի դպրոցի հարևանությամբ։ Օդանավակայանի շենքը վնասվել էր, 4 անձ՝ վիրավորվել։ Փեզեշքիանն Ալիևի հետ զրույցում հավաստիացրել էր, որ Նախիջևանի օդային հրետակոծության հետ Իրանը որևէ առնչություն չունի։

Armenia Today