Логотип

ԱԷՄԳ․ Իրանի «Բուշեր» ԱԷԿ-ի տարածքում հարվածից հետո ճառագայթման մակարդակը չի բարձրացել

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը Իրանի «Բուշեր» ատոմակայանի տարածքում հերթական հարվածից հետո ճառագայթման մակարդակի բարձրացում չի արձանագրել։ Գործակալությունից հայտարարել են, որ ԱԷԿ-ի և հարակից տարածքների վրա հարձակումներն անթույլատրելի են:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հարված է հասցվել «Բուշեր» ատոմակայանի տարածքին, ԱԷԿ-ի անվտանգության աշխատակիցներից մեկը զոհվել է: IRNA գործակալության տվյալով՝ արկն ընկել է էլեկտրակայանի մոտակայքում, վնասվել է օժանդակ շենքերից մեկը: Կայանի շահագործումը չի խաթարվել։

1Lurer.am