ՀՀԿ-ն չի համակերպվի Հայաստանի ինքնիշխան տարածքով որևէ միջանցքի գոյության հետ, որքան էլ նենգորեն մեզ մոլորեցնեն, թե դա միջանցք չէ ու չի ենթադրում ՀՀ ապաշրջափակու։ Այսօր ՀՀԿ 18–րդ համագումարից ասաց ՀՀԿ նախագահ, ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Ինչ անունով էլ կոչեն՝ դա մեր ոչ բարեկամ հարևանների հարյուրամյակների երազանքն է, որը նրանք չեն էլ թաքցնում»,–ասաց Սարգսյանը։
Ինչ բերաբերում է բուն TRIPP-ի նախագծին, Սարգսյանը նշեց, թե արդեն իսկ իրենց մտահոգությունը հայտնել են, բայց վերջնական եզրահանգման կգան դրա էությունը, բաղադրիչները, իրականացման միջոցներն ու մեխանիզմները լիովին բացահայտելուց հետո։
«Մենք համարում ենք, որ հայ-ադրբեջանական բանակցությունները պետք է ընթանան ոչ թե թուլության, այլ ազգային միասնության ներուժի դիրքերից։ Պետք է վերականգնվի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը, ոչ թե այլոց բավարարելու, այլ հայ ժողովրդի շահերը սպասարկելու նպատակադրումով։ Հայաստանը չպետք է լինի ո՛չ հաճախորդ պետություն, ո՛չ մակաբույծ պետություն, ո՛չ էթնոգրաֆիկ թանգարան»,- ընդգծեց Հայաստանի 3-րդ նախագահը։
