Логотип

Լավրով. Հայկական կողմն ըմբռնումով է մոտեցել Ռուսաստանի հնչեցրած մտահոգություններին

Հայկական կողմը ըմբռնում է ցուցաբերել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտնած մտահոգությունների նկատմամբ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ТАСС-ը։

«Հայկական կողմը ըմբռնումով է մոտեցել Ռուսաստանի ներկայացրած մտահոգություններին»,- նշել է Լավրովը:

«Կտեսնենք, թե հետագայում ինչպես կզարգանան հարաբերությունները գործնականում»,- ասել է Լավրովը։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների բանակցությունները տեղի են ունեցել Կրեմլում ապրիլի 1-ին։

News.am