Հաջորդ նիստին կներկայացնեք այս տարվա ծախսերի ֆինանսական հաշվարկները, նաև կբացատրեք՝ հավելյալ ֆինանսական միջոցները ինչի համար են հարկավոր ու ինչն է սխալ հաշվարկվել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 6–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ սպասարկման ենթակա ավտոբուսների անսարքության վերաբերյալ:
«Եթե սխալ չի հաշվարկվել՝ խնդրում եմ ամբողջական կներկայացնեք: Վարորդների բացարձակապես չներգրավվածությունը հավաքագրման պրոցեսին բացարձակապես անընդունելի է, մենք արդեն իսկ քննարկել ենք, ու ասել ենք, որ հավաքագրումից նաև կախված է նաև արտաժամյայի վճարումները:
Չի կարող լինել մի իրավիճակ, երբ մենք բոլոր վարորդներին նորմալ վճարում ենք բոլոր արտաժամյաներով, և իրենք որևէ կերպ որևէ պրոցեսի չեն մասնակցում, մասնավորապես հավաքագրման պրոցեսին չեն աջակցում: Սա իրենց մեղքը չի, սա ձեր դրվածքն է, որը առաջին օրվանից ասել եմ, որ անընդունելի է: Մի ամիս հետո արդեն արդյունքները կհասկանանք՝ ինչ եք ստացել»,- նշեց նա:
News.am
