Логотип

Ադրբեջանի հյուսիսային շրջանները հեղեղվել են հորդառատ անձրևների պատճառով. զոհ կա

Տեղական ԶԼՄ–ները գրում են, որ Գուսարի շրջանում սելավային հոսանքները էլեկտրական սյուներ և ափամերձ տրանսֆորմատոր են տապալել, 27-ամյա Ֆայիկ Ռասուլովն էլ մահացել է։ Դեպքը տեղի է ունեցել, երբ սելավը հոսել է Գուրուչայ գետը, որն անցնում է Գյունդյուզգալա գյուղով։ Սելավային հոսանքը քշել–տարել է Ռասուլովին։ Նրա մարմինը հայտնաբերվել է որոնումներից հետո։

Սիյազանի շրջանում նաև կամուրջ է փլուզվել, ինչի հետևանքով մի քանի գյուղեր մնացել են առանց տրանսպորտային հաղորդակցության։ Բաքուն նույնպես տուժել է, հորդառատ անձրևները կաթվածահար են արել Ադրբեջանի մայրաքաղաքը։ ԱԻՆ–ի տվյալներով` ջրհեղեղներ են գրանցվել Բաքվի Խազար, Սաբունչի, Նիզամի, Բինագադի, Սաբայիլի և Գարադաղ շրջաններում։

Sputnik Արմենիա