Հարցազրույց չեմ տալիս, ճեպազրույց էլ չեմ տալիս. շտապում եմ նիստի, չեմ պատասխանում ոչ մի հարցի։
Այս մասին, այսօր՝ ապրիլի 6–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով NEWS.am–ի հարցին, թե ինչո՞ւ 18–ամյա Դավիթ Մինասյանին ոստիկանները քաղաքացիական հագուստով էին բերման ենթարկում, և արդյո՞ք նման ձևով բերման ենթարկելը ճիշտ էր այդ պահին, արդյոք վախենում էին, որ եթե ոստիկանի հագուստով գային, այնտեղ եղած քաղաքացիները ավելի շատ կըմբոստանային։
«Բոլորիդ լավ օր»,– միայն ասաց նախարարն ու նստեց վերելակ։
