18–ամյա Դավիթ Մինասյանին տեսակցել եմ, բայց բժշկական տեսանկյունից որևէ նորություն չունենք, բժիշկներին չեմ կարողացել տեսնել, մենք այս երկու-երեք օրը աշխատել ենք թողնենք, որ իրենք իրենց աշխատանքը անեն, որևէ ձևով չմիջամտենք կամ դա չդիտարկվի միջամտություն։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
«Իր վիճակը նույն է, փոփոխություն չկա, շատ ուժեղ գլխացավեր ունի, և ոնց հասկացա՝ այդ անոթի հետ է պայմանավորված։ Թուլություն, շատ ուժեղ գլխացավեր, գլխապտույտ, այսինքն չի կարողանում նաև կանգնել։
Երբ իրեն բերեցին այստեղ, այդ օրը ուներ շնչահեղձություն, ուշագնացություն, եղունգները սևացած էին։ Ինքը այդ մասերը անգամ չէր էլ զգում, չէր էլ հասկանում, թե ինչ է կատարվում, որովհետև ահավոր վիճակում էր մինչև հիվանդանոց բերելը»,–ասաց նա։
Փաստաբանը տեղեկացրեց, որ մինչև այս պահը տեսակցությունների սահմանափակումը առկա է. «Այսինքն անգամ մորը չի թույլատրվում տեսակցել երեխային։
Ոչ մի նորություն չունենք նորություն գլխավոր դատախազությունից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։ Ինչպես գիտեք դասընկերները անձամբ անգամ էդ երեխաներն էին դիմել մարդու իրավունքների պաշտպանին, խնդրել էին ընդունելություն, էդ ընդունում, օգնությունը տենց էլ տեղի չունեցավ։ Էս պահի դրությամբ դեռ որևէ տեղաշարժ, ինչ-որ մի դրական լուր չունենք»,–ասաց նա։
