Логотип

Իրանը պատասխան է պատրաստել. ԱԳՆ-ն` հրադադարի առաջարկի մասին

Իրանը հրադադարի վերաբերյալ պատասխան է պատրաստել և հարմար պահի կտեղեկացնի այդ մասին։ Այս հայտարարությունն արել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

Ավելի վաղ «Reuters»-ը, հղում անելով իրազեկ աղբյուրին, հայտնել էր, որ Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին հրադադարի երկփուլ ծրագիր է փոխանցել, որը կարող է ուժի մեջ մտնել երկուշաբթիից։ «Axios»-ի տվյալներով՝ ԱՄՆ-ն և Իրանը քննարկում են 45-օրյա հրադադարի հարցը։

աղային նշել է՝ Իրանը չի ամաչում իր օրինական պահանջների մասին հայտարարելուց, իսկ այն փաստը, որ կարող է առաջարկների վերաբերյալ իր դիրքորոշումն արագ շարադրել, չպետք է դիտարկվի որպես շփոթվածության նշան։

Sputnik Արմենիա