Логотип

Ինտերնետի ազատության համաշխարհային վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 97-րդ տեղը, իսկ Ադրբեջանը՝ 121-րդը

Cloudwards-ի կողմից կազմված ինտերնետի ազատության վարկանիշային աղյուսակում Հայաստանը 100 հնարավորից հավաքել է 56 միավոր՝ 164 երկրների շարքում զբաղեցնելով 97-րդ տեղը։ Վրաստանը ցույց է տվել ավելի բարձր արդյունք՝ 64 միավոր (81-րդ տեղ), մինչդեռ Ադրբեջանը հայտնվել է զգալիորեն ավելի ցածր հորիզոնականում՝ 36 միավորով զբաղեցնելով 121-րդ տեղը։ Իրանը 4 միավորով զբաղեցրել է 163-րդ տեղը՝ զիջելով միայն Հյուսիսային Կորեային, որն ունի զրո միավոր։

Վարկանիշը կազմելիս հաշվի է առնվել համացանցում քաղաքական և քաղաքացիական հայացքներն ազատորեն արտահայտելու հնարավորությունը, ինչպես նաև VPN ծառայությունների, տորենտ կայքերի և մեծահասակների համար նախատեսված բովանդակության հասանելիությունը։

Ռուսաստանը վարկանիշում նույնպես հավաքել է 4 միավոր՝ Իրանի և Չինաստանի հետ կիսելով ինտերնետի ազատության մակարդակով աշխարհի վատթարագույն երկրների շարքում զբաղեցրած դիրքերը։

Ինտերնետի ազատության ամենաբարձր մակարդակը ցույց են տվել 11 երկրներ, որոնք 100-ից հավաքել են 92 միավոր։ Դրանց թվում են Բելգիան, Դանիան, Իսլանդիան, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Սլովակիան և Ֆինլանդիան. այս երկրներում չկան խոսքի ազատության և սոցիալական ցանցերի հասանելիության սահմանափակումներ։ Այս երկրներում սակայն արձանագրվում են առանձին խնդիրներ՝ կապված տորենտ-ռեսուրսների հետ։

News.am