ԱՄՆ-ի և Իսրայելի երկքաղաքացիություն ունեցող օդաչու է ձերբակալվել Իրանի տարածքում։ Դեպքը տեղի է ունեցել Իրանի տարածքում նրա վարած ինքնաթիռի կործանումից հետո։ Այս մասին, հղում անելով իրանական լրատվամիջոցներին և «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» (ԻՀՊԿ) հետ կապված ալիքներին, հայտնում է «Իրանցի լրագրողի օրագիրը» Telegram-ալիքը։ Տարածված նյութերում հրապարակվել են օդաչուի պաշտոնական զինվորական տվյալները, այդ թվում՝ նրան վերագրվող նույնականացման համարը։
Ըստ ալիքի տվյալների՝ օդաչուն գերեվարվել է Իրանի տարածքում օդանավի կործանումից անմիջապես հետո։ Հրապարակված նյութերում ներկայացվել են նրա պաշտոնական զինվորական փաստաթղթերի տվյալները, ներառյալ՝ անձնական զինվորական համարը։
News.am
