Логотип

Իրանը հարձակվել է ԱՄՆ LHA7 դեսանտային նավի վրա՝ ստիպելով նահանջել

Իրանցի զինվորականները հարձակվել են ավելի քան 5 հազար զինվորականներ տեղափոխող ԱՄՆ LHA7 դեսանտային նավի վրա՝ ստիպելով նահանջել Հնդկական օվկիանոսի խորքերը: Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը՝ վկայակոչելով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։

«ԱՄՆ բանակի ուղղաթիռակիր և LHA7 դեսանտային նավը՝ ավելի քան 5 հազար նավաստիներով ու հետևակայիններով, ենթարկվել է իրանական հարձակման, ինչից հետո ստիպված է եղել նահանջել Հնդկական օվկիանոսի հարավային հատվածի խորքեր», – ասվում է հրապարակման մեջ:

Նշվում է, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և Իսրայելի օբյեկտների դեմ ԻՀՊԿ-ն իրականացրել է «Ճշմարիտ խոստում 4» գործողության 98-րդ փուլը: Նշված ալիքի ընթացքում հարձակման են ենթարկվել «ԱՄԷ-ի և իսրայելական ռեժիմի անօդաչու թռչող սարքերի հավաքման համատեղ կենտրոնը», ինչպես նաև Քուվեյթում ամերիկյան Ալի աս-Սալեմ բազայում գտնվող թռչող սարքերը:

Sputnik Արմենիա