Логотип

Սարգսյան․ Այն միտքը, որ վայ, թշնամին կիմանա մեր զորքի թիվը, փլվել է 2020-ին. Ադրբեջանն ափի մեջ հետևել է մեր շարժին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2019 թվին, երբ ես ասում էի, որ մեր զորքի թիվը 44 հազարից դարձել է 25, գլխավոր շտաբով, պաշտպանության նախարարությունով ասում էին՝ հեսա թշնամին կիմանա, որ մեր թիվը պակասել է, այս ի՞նչ է անում Սարգսյան Հայկը, ես էլ ասացի՝ մենք խնդիր ունենք, պիտի բարձրաձայնենք, որ լուծենք։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 6–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք նման բաները բարձրաձայները անվտանգության հարց չի։

«Եթե դու խնդիրը չես բարձրաձայնում, դու չես կարող լուծել։ Մի քանի ամիս հետո ի՞նչ տեղի ունեցավ, տեղի ունեցավ 2020 թվականի աղետալի պատերազմը ու պատերազմից հետո նաև պաշտպանության նախկին նախարարն ասաց, որ ամբողջ պատերազմի ընթացքում Ադրբեջանը ափի մեջ, 24/7 ռեժիմով հետևել է ամբողջ տեղաշարժին։ Այսինքն իմացել է՝ որտեղ է պաշտպանության բանակի հրամանատարը՝ խոցել է, որտեղ են տեղակալները՝ խոցել է։ Այսինքն ոչ միայն բացարձակ թվերով է իմացել, այլ անվանական իմացել է հրամանատարների, բանակի ղեկավարության, կարևոր ստորաբաժանումների գտնվելու վայրերը ու թիրախային խոցումներ է արել։ Հետևաբար այն միտքը, որ վայ թշնամին կիմանա, դա փլվել է 2020 թվականին։ Թե մեր զորքի տեղակայման վայրերը, թե սնուցման ճանապարհները, թե դիրքերը և այլն, բոլորը դիտարկվել են, դիտարկվում են և դիտարկվելու են, այսինքն այդ միտքը, որ այ խոսում է բանակի մասին, հեսա գաղտնիությունով մեր վիճակը կվատանա… վիճակը կրիտիկական արդեն վատ ֆիքսվել է 2020 թվականից ու նաև 44–օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում դրա մասին խոսել ենք, որ թշնամին սաղ իմացել է»,–ասաց նա։

News.am