Логотип

Ղազախստանը բանակցություններ չի վարում հայկական երկաթուղիների ռուսական կոնցեսիայի ձեռքբերման շուրջ

Ղազախական կողմը ներկայումս բանակցություններ չի վարում հայկական երկաթուղիների ռուսական կոնցեսիան ձեռք բերելու շուրջ։

Այս մասին «Ինտերֆաքս-Ղազախստան»-ին հայտնել են «Ղազախստանի «Թեմիր Ժոլի» (ԿՏԶ) ԲԲԸ-ն և հանրապետության տրանսպորտի նախարարությունը։

Ավելի վաղ ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը նույնպես հայտարարել էր, որ Ռուսաստանը բանակցություններ չի վարում Հայաստանի երկաթուղիների կառավարման կոնցեսիան Ղազախստանին փոխանցելու շուրջ։

2025 թվականի դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանը ռուս գործընկերներին խնդրել է սեղմ ժամկետներում վերականգնել դեպի Թուրքիայի և Ադրբեջանի սահմաններ տանող երկաթուղային հատվածները (այս հատվածներն անհրաժեշտ են Հայաստանի և ԱՄՆ-ի «Թրամփի երթուղի» համատեղ տրանսպորտային նախագծի իրականացման համար)։ Մարտի սկզբին ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ՝ երկաթուղու կառավարումն այլ երկրի, օրինակ՝ Ղազախստանին, Արաբական Միացյալ Էմիրություններին կամ Կատարին փոխանցելու վերաբերյալ։ Մարտի 26-ին Փաշինյանը հույս էր հայտնել, որ Ռուսաստանն ու Հայաստանը համաձայնության կգան կառավարումը ղազախ գործընկերներին փոխանցելու շուրջ, սակայն ռուսական կողմն առայժմ չի հաստատել այս տարբերակը։

News.am