Եվրամիությունն անօրինական և անընդունելի է համարում Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակումը։ Այս մասին ԱՄՆ սպառնալիքների ֆոնին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին սպառնացել էր «կամուրջների և էլեկտրակայանների օրով»՝ կոչ անելով բացել Հորմուզի նեղուցով երթևեկությունը, նշելով, որ հակառակ դեպքում իրանցիները «կապրեն դժոխքում»։
«Քաղաքացիական ենթակառուցվածքներին, մասնավորապես՝ էներգետիկ օբյեկտներին հասցված հարվածներն անօրինական են և անընդունելի… Իրանի քաղաքացիական բնակչությունն արդեն իսկ իրանական վարչակարգի գործողությունների գլխավոր տուժողն է։ Նրանք կտուժեն նաև ռազմական արշավի ընդլայնման դեպքում», — գրել է նա X սոցիալական ցանցում։
News.am
