Ամերիկացի պաշտոնյան հայտնել է, որ Իրանը պատերազմը դադարեցնելու առաջարկին երկուշաբթի օրը 10 կետից բաղկացած պատասխան է ներկայացրել, հաղորդել է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը։
Ըստ ամերիկացի պաշտոնյայի՝ պատասխանն «առավելապաշտական» էր, և պարզ չէ՝ կհաջողվի՞ արդյոք առաջընթաց գրանցել դիվանագիտական լուծման ուղղությամբ։
Ամենաբարձր մակարդակով երկու շաբաթ տևած համապարփակ խորհրդակցություններից հետո Իրանը Պակիստանին է ներկայացրել պատերազմը դադարեցնելու ԱՄՆ առաջարկին վերաբերող իր պաշտոնական պատասխանը, հաղորդում է ԻՐՆԱ գործակալությունը:
News.am
