ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կրակոց է հնչել, որի հետևանքով մեկ մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
«Այսօր` ժամը 16.56-ին, բժշկական կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «ձախ սրունքի առաջային մակերեսի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել մի անձի։ Նախնական տվյալով՝ նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցն իրեն ամրակցված զենքից պատահական կրակոց է արձակել»,- հայտնում է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նա նշել է, որ տեղափոխվածի առողջական վիճակը գնահատվում է բավարար։
Ըստ shamshyan.com-ի` տուժածը 21 տարեկան Սուրեն Ռուսյանն է։
Sputnik Արմենիա
