Логотип

Կոսաչև․ Ռուսական գազի ներկայիս գինը հզոր խթան է Հայաստանի տնտեսության զարգացման համար

Ռուսականգազիներկայիս գինը հզոր խթան է Հայաստանիտնտեսության զարգացման համար։ Այս մասին տելեգրամյան ալիքում գրել է ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչևը՝ մեկնաբանելով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ վերջերս արած հայտարարությունն այն մասին, որ գազի թանկացման դեպքում Հայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և այլ ինտեգրացիոն կառույցներից (Ռուսաստանի մասնակցությամբ-խմբ.)։

Կոսաչևը նշել է, որ հարցի այդկերպ բարձրացումըկոռեկտ չէ։ Նա նկատել է, որ Ռուսաստանի նախագահը պարզապես փաստ է արձանագրել (խոսքը Հայաստանի համար գազի գնի վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության մասին է – խմբ.):

ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահի խոսքով՝ սա այն իրականությունն է, որում այսօր ապրում և որի հաշվին իր տնտեսությունը զարգացնում է Հայաստանը՝ ստանալով զգալի մրցակցային առավելություններ Եվրոպայում և ամբողջ աշխարհում ծավալվող էներգետիկ ճգնաժամի ֆոնին, որը հրահրվել է ոչ թե Ռուսաստանի, այլ բոլորովին այլ երկրների կողմից:

«Ռուսականգազիներկայիս գինը և՛ հզոր խթան է Հայաստանի տնտեսության շատ հատվածների զարգացման համար, և՛ երկրում սոցիալական և քաղաքական կայունության ծանրակշիռ գործոն։ Ինձ թվում է, որ հայաստանյան քաղաքական գործիչների դեպքում արդարացի և ազնիվ կլիներ հաշվի առնել Ռուսաստանի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության նման ծավալը, այլ ոչ թե շահարկել գնային քաղաքականության հիպոթետիկ փոփոխությունները», – ասել է Կոսաչևը։

Sputnik Արմենիա