Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել` հորդորելով մայրաքաղաքի հանրային տրանսպորտից օգտվելիս կատարել ուղեվարձի պարտադիր վճարումը։
«Տեղեկացնում ենք, որ «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության վարորդները ևս ներգրավված են վճարային կարգապահության ապահովման գործընթացում և իրենց լիազորությունների շրջանակում ձեռնարկելու են համապատասխան միջոցներ՝ ուղեվարձի պատշաճ գանձումն ապահովելու նպատակով»,-նշված է հաղորդագրության մեջ։
News.am
