Логотип

Հարձակում Քուվեյթում ԱՄՆ բազայի և Թեհրանի օդանավակայանի վրա. իրավիճակը Մերձավոր Արևելքում

Իրանական անօդաչուն հարվածել է Քուվեյթի Ալի Ալ-Սալեմ ավիաբազային, 15 ամերիկացի զինվորական է տուժել։ Այս մասին հայտնում է CBS-ը։

Tasnim գործակալության փոխանցմամբ՝ Իրանը հարձակվել է Սաուդյան Արաբիայի Էլ Ջուբայլ քաղաքում գտնվող նավթաքիմիական համալիրի վրա, ինչի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել էներգետիկ օբյեկտներում։ Տուժածների և ավերումների մասին դեռ տեղեկություններ չկան։

Իսկ Իսրայելը հարձակվել է Թեհրանի Մեհրաբադ միջազգային օդանավակայանի վրա, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։ Ավելի վաղ իսրայելական բանակը հայտարարել էր Իրանում «ենթակառուցվածքները վնասելուն ուղղված» ավիահարվածների շարքի ավարտի մասին։

Իսրայելը նաև շարունակում է հարվածել Լիբանանին։ Գիշերը հարձակման է ենթարկվել Մաարեկ շրջանը։ Լիբանանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։ Fars գործակալությունը հայտնում է, որ հակամարտության սկսվելուց ի վեր Իրանում զոհվել է 250 աշակերտ և 60 ուսուցիչ։ 750 ուսումնական հաստատություն է վնասվել։

Sputnik Արմենիա