Логотип

ՌԴ դեսպանատուն․ «Բուշեր» ԱԷԿ-ից «Ռոսատոմի» ևս 175 աշխատակից է տարհանվել Հայաստանով

«Ռոսատոմ» պետական ​​կորպորացիայի 175 մասնագետներից բաղկացած հերթական խումբն է «Բուշեր» ատոմակայանից տարհանվել Հայաստանի միջոցով։ Այս մասին հայտնել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը։

«Ապրիլի 6-ին հատուկ չվերթով Երևանից Մոսկվա է մեկնել «Բուշեր» ԱԷԿ–ից տարհանված աշխատակիցների հերթական խումբը` բաղկացած Ռուսաստանի 175 քաղաքացիներից։ Նրանք Իրանից Հայաստան են ժամանել «Նուրդուզ»/«Ագարակ» սահմանային անցակետով»,– ասվում է հաղորդագրության մեջ։

ՌԴ դիվանագիտական ​​առաքելությունը խորը երախտագիտություն է հայտնել ՀՀ իշխանություններին «Ռոսատոմ» պետական ​​կորպորացիայի աշխատակիցների մուտքն արագ ձևակերպելու համար։

Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսիայի սկզբից ի վեր, Հայաստանի տարածքով Ռուսաստան է վերադարձել ընդհանուր առմամբ 509 ՌԴ քաղաքացի։

Ավելի վաղ «Բուշեր» ատոմակայանի տարածքը երեք անգամ գնդակոծվել է` մարտի 17-ին, մարտի 24-ին և մարտի 27-ին: Վերջին անգամ զինամթերքը պայթել է պոմպակայանի մոտակայքում։

Sputnik Արմենիա