Հայաստան է ժամանել ավելի քան 140 տոննա մարդասիրական օգնություն 9 ամսում։ «Ռուսաստանը ձեզ հետ է» նախագծի մաս կազմող լայնածավալ մարդասիրական նախաձեռնության այս փուլը, որն իրականացվում է «Եվրասիա» ՀԿ-ի և Ռուսական մարդասիրական առաքելության կողմից՝ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի աջակցությամբ և ՌԴ ՊՆ–ի ակտիվ մասնակցությամբ, երկրի 45 բնակավայրեր է ընդգրկել, հայտնել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի հայրենակիցների հետ կապերի և պատմահուշային աշխատանքների վարչության պետ Ելենա Շլինյովան։
«Ակցիան ընդգրկել է Հայաստանի ավելի քան 9000 ընտանիքի։ Այն սկսվել է 2025 թվականի հուլիսի 31-ին և տևել է գրեթե 9 ամիս։ Մարդասիրական օգնությունը ներառում էր սնունդ, հիգիենայի և մանկական պարագաներ», – ասել է Շլինյովան «Եվրասիա» ՀԿ–ի երկամյա աշխատանքին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
Օգնություն ստացողների թվում էին բազմազավակ ընտանիքներ, կերակրողին կորցրած ընտանիքներ, հաշմանդամ ունեցող ընտանիքներ և միայնակ տարեց անձինք։
«2024 թվականին «Եվրասիա» ՀԿ–ի նախագծերին մասնակցել է 20 հազար մարդ, այսօր մենք 120 հազար ենք 40 երկրներից։ Այս թվերը ներկայացնում են իրական մարդկանց, նրանց պատմությունները և հնարավորությունները», – հայտարարել է Պետդումայի պատգամավոր, «Եվրասիա» ՀԿ–ի խորհրդի նախագահ Ալյոնա Արշինովան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 8 ամիսների ընթացքում մոտ 140 տոննա մարդասիրական օգնություն է բաշխվել ԼՂ–ից Հայաստան բռնի տեղահանված ընտանիքներին։
Sputnik Արմենիա
